Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) առաջիկա 14 օրվա (ըստ շաբաթների) ջերմաստիճանի և տեղումների քանակի որակական կանխատեսումներ.

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը ապրիլի 21-28-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճան, իսկ ապրիլի 28-ից մայիսի 5-ը նորմայից բարձր՝ 1-3 աստիճան, կենտրոնական շրջաններում՝ 3-6 աստիճան

Ապրիլի 21-28-ը տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից բարձր 10-30% հյուսիսային և կենտրոնական շրջաններում, մնացած հատվածներում՝ նորմայից ցածր: Ապրիլի 28-ից մայիսի 5-ը կանխատեսվում է, որ Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում, ինչը նշանակում է նորմայից քիչ տեղումներ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել