Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագիծ են ներկայացրել, որով նախատեսվում է Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծել։
Նշենք, որ նախագիծը դեռևս օրակարգում ընդգրկված չէ։
Որոշման մեջ ասվում է՝
ժամանակավոր հհանձնաժողովի անդամների թիվը սահմանել 5,
ժամանակավոր հհանձնաժողովի գործողության ժամկետը սահմանել մինչև 2 ամիս,
պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացության ներկայացման ժամկետը սահմանել մինչև ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է 2025 թվականի մարտի 20-ին ԱԺ միջանցքում ցուցաբերած ԱԺ պատգամավորի վարքը քննելու համար, քանի որ Անդրանիկ Քոչարյանը լրագող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ցուցաբերել է ակնհայտորեն անհարգալից վերաբերմունք։
ԱԺ նախագահին առաջարկվել է հարցն ընդգրկել ապրիլի 15-ին գումարված հերթական նիստերի օրակարգում։