«Մենք ունենք ինֆորմացիա»․ Վարդան Ղուկասյանը իր դեմ նախապատրաստվող հնարավոր մահափորձի մասին է խոսել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մի կարևոր հայտարարություն ունեմ․ ինչ առաջադրել եմ թեկնածությունս, մեզ կապում են կրիմինալի հետ, բարձրաձայնում են, դիտավորյալ խոսում են։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը։

«Մենք ունենք ինֆորմացիա, որ մեր դիմաց պետք է ինչ-որ վատ արարք կատարեն նորից։ Հիմա հող են նախապատրաստում, որ գցեն նորից կրմինալի վրա։ Հիմա բարձրաձայնում եմ դրանց․ եթե հանկարծ մեզ հետ կապված նորից ոտնձգություն արվեց, ուրեմն էդ ամբողջ փաստերը աշխարհի բոլոր նախագահներին, իրավական բոլոր հաստատություններին գնալու է, թե սրա հետևը ով կարող է լինի, և ով կարող է սա անի։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ ինչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստում դիմացի կրակոցների»,-նշել է Ղուկասյանը՝ հավելելով, որ խոսքը մահափորձի մասին է։

Նա ասել է, որ նմանատիպ ոտնձգություն արվել է 2007-ին, և դա դեռևս բացահայտված չէ․ «Երկրորդ սերիան է։ Եթե հանկարծ նմանատիպ մի բան եղավ, սենսացիա կլինի ամբողջ աշխարհով մեկ»։

Այս թեմայով Վարդան Ղուկասյանը էլ ոչինչ չցանկացավ ասել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել