Կառավարության ապրիլի 17-ի նիստում սահմանվեց բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը:
Այս որոշման արդյունքում ՀՀ կառավարության որոշման մակարդակով կսահմանվեն այն արատները կամ հիվանդությունները, որոնց առկայության դեպքում բուժաշխատողները չեն կարող զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Նման արատների կամ հիվանդությունների առկայությունը բուժաշխատողների անհատական լիցենզիայի տրամադրման մերժման կամ դադարեցման հիմք կհանդիսանա։
Այդ ցանկում են հետևյալ արատներն ու հիվանդությունները՝
1.Երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն (H54.0), բացառությամբ՝ բժշկական խորհրդատվության մատուցման դեպքերի.
- Օրգանական, ներառյալ սիմպտոմատիկ, հոգեկան խանգարումներ (F00–F09)․
- Հոգեկան և վարքի խանգարումներ` կապված հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ (F10- F19), բացառությամբ՝Հոգեկան և վարքային խանգարումներիկոֆեինիգործածմանարդյունքում (F15) և Հոգեկան և վարքային խանգարումների ծխախոտի գործածման հետևանքով (F17)
2․ Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 – F29).
- Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39), բացառությամբ՝ հիպոմանիա (F30), երկբևեռ աֆեկտիվ խանգարում, ընթացիկ ռեմիսիա (F31.7), թեթև աստիճանի դեպրեսիվ էպիզոդ առանց սոմատիկ ախտանիշների (F32.0), հետադարձ դեպրեսիվ խանգարում, ռեմիսիայի ընթացիկ շրջան (F33.4), ցիկլոթիմիա (F34.0), դիսթիմիա (F34.1).
3․ Անձի և վարքի խանգարումներ հասուն տարիքում (F60-F69), բացառությամբ` կայուն, կոմպենսացված վիճակների.
- Մտավոր հետամնացություն (F70–F79).
- Հանտինգտոնի հիվանդություն (G10).
- Ալցհեյմերի հիվանդություն (G30):