ԱԳՆ-ն հերքել է Զոհրաբ Մնացականյանի՝ Դիվանագիտական դպրոցի տնօրեն նշանակվելու լուրը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Դիվանագիտական դպրոցի տնօրեն։

«Դիվանագիտական դպրոցի տնօրենի նշանակում չկա, այս պահին կա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Անի Բադալյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Տաթևիկ Պետրոսյանն է։

Ավելի վաղ «Մեդիամաքս»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն։ Զոհրաբ Մնացականյանը 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբեր զբաղեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել