«Ինձ դատում են նրա համար, որ իբր արատավորել եմ նրանց գործարար համբավը»․ Մովսես Արիստակեսյանը՝ իր դեմ ներկայացված հայցի մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արդեն նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը դատական հայց է ներկայացրել «Տնտեսական իրավունքների կենտրոն» ՀԿ-ի և Մովսես Արիստակեսյանի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել վերջինիս Armlur.am համացանցային օգտահաշվում տեղադրված «Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բժիշկների անփութության հետևանքով մահ է գրանցվել․ Արիստակեսյան» վերանագրով հրապարակային տեսանյութում արված մի շարք հայտարարություններ հերքել։

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի նոյեմբերի 7-ին և մակագրվել դատավոր Մարինա Տաշչյանին։

Այսօր՝ ապրիլի 17-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասությնա քաղաքացիական դատարանում տեղի ունեցավ հերթական դատական նիստը։ Հայցվոր կողմը թույլ չտվեց նիստը տեսաձայնագրել, ինչի հիմքով էլ դատավորը չթույլատրեց նիստը տեսաձայնագրել։

Մովսես Արիստակեսյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հարցազրույց է տվել և նշել, որ երկրում շարունակվում է համակարգային կոռուպցիան։

«Երկիրը թաղված է համակարգային կոռուպցիայի մեջ և դա դրսևորվում է սոցիալական, տնտեսական ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության ոլորտում։ Համակարգային կոռուպցիայի փաստ, որպես այդպիսին, ներկայացրել եմ առանձին վերցրած Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տիրող իրավիճակի մասին և ըստ այդմ՝ ներկայացրել եմ այն փաստերը, որ ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերուլու արդյունքում ՀՀ օրենքների, Կառավարության որոշումների, նախարարի հրամանների կոպիտ ոտնահարմամբ բուժառուի նկատմամբ չեն իրականացվել պատշաճ գործողություններ, չեն իրացրել անվճար բուժօգնություն ստանալու իր իրավունքը և նրան հասցրել են այնպիսի իրավիճակի, որը հանգեցրել է մահվան»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել