«Տեքստիլի օր» միջոցառման շրջանակում Գյումրու մասնաճյուղում պաշտոնապես բացվեցին PolyArt լաբորատորիաները․ ՀԱՊՀ ռեկտոր

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Գյումրու մասնաճյուղում «Տեքստիլի օր» միջոցառման շրջանակում պաշտոնապես բացվեցին PolyArt լաբորատորիաները․ այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ տեքստիլ արդյունաբերությունը, որպես արտադրության և ծառայությունների միջին օղակ, համարվում է յուրաքանչյուր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Այն առանցքային դեր ունի ՀՆԱ-ի ձևավորման, աշխատատեղերի ստեղծման, արտահանման եկամուտների ավելացման, արտարժույթի կայուն մուտքի ապահովման, տեխնոլոգիական զարգացման և ներդրումների ներգրավման գործում։

«Այս կարևոր ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով մենք շարունակական ջանք ենք գործադրում վերականգնելու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատմական առաքելությունը Շիրակի մարզում՝ մեր Գյումրու մասնաճյուղի միջոցով։

Այսօր Գյումրու մասնաճյուղում, «Տեքստիլի օր» միջոցառման շրջանակում, պաշտոնապես բացվեցին PolyArt լաբորատորիաները։ Լաբորատորիաները հագեցած են ժամանակակից կարի և տեքստիլ արտադրության սարքավորումներով, ապահովված են շրջանառու տնտեսության պահանջներին համարժեք արտադրական ցիկլով՝ ստեղծելով նոր հնարավորություններ ուսանողների համար։

Նախքան այս, RECONOMY դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ իրականացվել է «Mini Industry in T&A» նախագիծը, որն իրականացվել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և HELVETAS Շվեցարական համագործակցության ֆինանսավորմամբ։

Ծրագիրն ուղղված էր կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման խթանմանը՝ զարգացնելով նրանց մասնագիտական հմտությունները, տնտեսական ներուժն ու հանրային ներգրավվածությունը տեքստիլի ոլորտում՝ նորարար և կայուն լուծումների միջոցով։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը իր մարզային մասնաճյուղերով շարունակում է հանդես գալ ոչ միայն որպես կրթական տարածաշրջանային առանցքային կենտրոններ, այլև որպես ձեռնարկատիրական և արտադրական նախաձեռնությունների խթանող մասնագիտական հարթակ»,-հայտնել է Վարդանյանը։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել