«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 15-ին 10:00-22:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 1-18 փողոցների և նրբանցքների, Ամառանոցային 1, 2 տարածքների, Պ.Տիչինա 100-207/8 տների, Մերձավան գյուղի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 15-ին 11:00-13:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Սոֆիա փողոցի, Ազատամարտիկներ 5-րդ նրբանցքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 15-ին 10:30-16:00-ն կդադարեցվի ք.Կապան Մ.Պապյան փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: