Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում, Ջերմուկ քաղաքում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել