MAN ավտոբուսի վարորդը հետիոտնի է վրաերթի ենթարկել

MAN մակնիշ ավտոբուսը Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում հետիոտնի է վրաերթի ենթարկել։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Հիվանդանոցից հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ ժամը 13․30-ին շտապօգնության խումբը վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել կնոջ, որը վնասվածքները ստացել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում 36 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով։

Ավտոբուսի վարորդի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել