«Բնակապահովման ծրագիրը շատ թերի է»․ «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ-ի նախագահ

Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը հիմնադրվել է 2024 թվականի մարտի 12-ին՝ միավորելով տասներկու քաղաքացիական հասարակության կազմակերպություններ:

Ցանցի անդամ «Վերադարձ դեպի Քարվաճառ» հասարակական կազմակերպության տնօրեն Դավիթ Եղիազարյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ դեռ 2021 թվականից համագործակցում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ, որն էլ օգնել է ՀԿ-ին մի շարք հարցերում։ Ասաց, որ մեծ ոգևորությամբ են միացել Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՔՀԿ-ներին։

«Կան տարբերություններ 2020 թվականին տեղահանվածների և 2023 թվականին տեղահանվածների միջև։ Առաջին հերթին մոտեցումը․ Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից տեղահանվածների հարցում, որովհետև այդ ժամանակ ՀՀ կառավարությունն իր վրա վերցրեց  բնակապահովման ծրագիրը այդ երկու շրջաններից տեղահանվածների համար։ Իսկ մյուս շրջաններից տեղահանվածների համար ինչ-որ միջանկյալ միջոցներ կազմակերպվեցին։ 

2023 թվականին մենք ունենք մի իրավիճակ, որ փաստացի Արցախի Հանրապետությունը չկա և Արցախի կառավարությունը շատ հարցերում ձեռքերը լվացել է, նույնիսկ դե յուրե գոյություն չունենալու պայմաններում, կարծես նույնիսկ տարրական սրտացավություն չեն ցուցաբերում այդ հարցերում»,-ասաց նա։

Մանրամասները տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել