«Արցախը հանձնողների հետ, եթե ինձ պես տղեն միանում է, ուրեմն իմ արյունը սուտ է»․ Վարդան Ղուկասյան

Ոտքս էլ կտրեն, ձեռքս էլ կտրեն, ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ չունեմ գնալու, այս մասին ասել է Գյումրու համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը

Ըստ Ղուկասյանի` նա կմիանա ցանկացած ընդդիմադրի, որն իրենից շատ ձայն կհավաքի ու հավելել, եթե ինքը շատ ձայն ստանա, մնացածներն իրեն պետք է միանան։

«ՔՊ-ին միանալու հետ կապված միանշանակ մտքերիցդ հանեք, Արցախը հանձնողների հետ, եթե ինձ պես տղեն միանում է, ուրեմն իմ արյունը սուտ է։ Դուք տեսել եք, թե ով ձայն ունի, ոնց ունի, կապրենք, կտեսնենք։

․․Կտեսնեք, որ ժողովուրդը քիչ հետո բոլորին պիտի ասի ամոթ ձեզ, որ 25 տարի ընկել եք իմ հետևից»,-ասաց Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել