Պետության կողմից ամենավերահսկելի ոլորտը հանքարդյունաբերությունն է․ ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյան

Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» սեմինար-քննարկում տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում, որի շրջանակներում բանախոսությամբ հանդես եկան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, տնօրենների խորհրդի անդամ` Արտյոմ Պետրոսյանը, կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը, Կայուն զարգացման տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց փորձն ու տեսակետները հանքարդյունաբերության տնտեսական նշանակության վերաբերյալ՝ անդրադառնալով ոլորտի զարգացման հիմնական ուղղություններին, առկա մարտահրավերներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։

ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանն իր ելույթում նշեց՝ համաձայն ՀՀ օրեսնդրության՝ ընդերքը ՀՀ բացառիկ սեփականությունն է․ «Դա նշանակում է, որ ՀՀ-ն իր սեփականությունը որոշակի ժամանակահատվածով տալիս է որևէ ընկերությանը, որպեսզի այդ ընկերությունը շահագործի, միևնույն ժամանակ ՀՀ-ն դնում է պայմաններ, թե ինչպես պետք է շահագործվի ընդերքը»։

Պետրոսյանն իր խոսքում անդրադարձավ վերահսկողական մեխանիզմներին՝ ընդգծելով, որ պետության կողմից ամենավերահսկելի ոլորտը հանքարդյունաբերական ոլորտն է․ «Հանքարդյունաբերությունը բոլոր պետական մարմինների կողմից օնլայն ռեժիմով տարին 365 օր գտնվում է վերահսկողության տակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նկարում ներկայացվել են այն գերատեսչությունները, որոնց կողմից վերահսկողություն է իրականացվում ԶՊՄԿ-ի նկատմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել