Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրված տվյալների անհամապատասխանությունը համարվում է այլ կերպ բացահայտված, եթե
- դա մինչև հայտարարատուի կողմից Հանձնաժողովին ուղղման դիմում ներկայացնելը բացահայտվել է Հանձնաժողովի կողմից կամ ցանկացած այլ անձի կողմից և որի մասին Հանձնաժողովը տեղեկացվել է,
- երբ առկա է որևէ չավարտված քրեական վարույթ կամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ», որտեղ որպես ապացույց կարող են օգտագործվել հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրերը։
- կամ Հանձնաժողովում իրականացվում է հայտարարատու պաշտոնատար անձի կամ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կամ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրերում հայտարարագրված տվյալների ստուգում կամ վերլուծություն կամ առկա է նախաձեռնված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:
Նախագծով առաջարկվում է սահմանել հնարավորություն՝ ուղղման դիմումները ներկայացնել նաև հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով:
Այս փոփոխության ներդրման անհրաժեշտությունն առաջացել է 2020 թվականի նոյեմբերի 12-ի «Հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու կարգը, ինչպես նաև հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 04-Ն որոշման մեջ որոշակի լրացումեր և փոփոխություն կատարելու, հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմումների ընթացքը պատշաճ և արդյունավետ ապահովելու համար:
Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։