«Բացի երկրների տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը պահպանելուց, ցանկացած ուղի ընդունելի չի համարվում»․ Իրանի ԱԳ նախարար

Ի՞նչ քայլի կդիմի Իրանը, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով լուծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը։ Այս մասին Իրանի ԱԳ նախարարին հարց ուղղեց լրագրողներից մեկը։

Նախարարը պատասխանեց, որ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով, և դեմ են ռազմական ցանկացած քայլի․ «Հաղորդակցությունների, տրանզիտային ուղիների ձևավորումը տարածաշրջանում ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո, պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային օրենքները։

Եթե տարածաշրջանի երկրները ցանկանան օգտագործել հաղորդակցության ուղիները և տրանզիտային ուղիները, Իրանի Իսլամական Հանրապետությունը միանգամայն կողմ է։ Բացի երկրների տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը պահպանելուց, ցանկացած ուղի ընդունելի չի համարվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել