Այս պահին չկա ըմբռնում՝ որտեղ և երբ պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիրը․ Արարատ Միրզոյան

Պաշտոնական Երևանը խաղաղության տեքստի համաձայնեցման մասին հայտարարություններից հետո անմիջապես առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը ժամը և նույնիսկ մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում, պատկերացնում։ Ի՞նչ պետք է անենք․ պետք է շարունակենք աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ։

Այս մասին Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս պահին չկա ըմբռնում՝ որտեղ և երբ պետք է ստորագրվի։ Մենք, ուզում եմ ևս մեկ անգամ ասել, պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը»,-նշեց արտաքին գերատեսչության ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել