ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր ընդունած աշխատակարգային որոշմամբ վերսկսել է «2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրությունների մեծամասնական թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա՝ «2012թ.-ի մայիսի 6-ի ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի N:37-Ա որոշման հետ կապված վեճով» գործի վարույթը՝ այն նշանակելով 2012թ. հուլիսի 3-ին, ժամը 10-ին:
Հիշեցնեք, որ սույն գործով վարույթը կասեցվել է ՀՀ սահմանադրական դատարանի 15.06.2012թ.ՍԴԱՈ-35 աշխատակարգային որոշմամբ՝ պահանջելով պետական իրավասու մարմիններից (ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ վարչական դատարանից, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից) սահմանադրական դատարանին տրամադրել համապատասխան նյութեր և տեղեկատվություն: