Հրդեհ է բռնկվել Մանանդյան փողոցի շենքերից մեկում

Մարտի 23-ին, ժամը 20։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցում գտնվող շինության առաջին հարկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ շինության առաջին հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։50-ին, մարվել՝ 20։58-ին։ Այրվել են սենյակում առկա գույքն ու տեխնիկան, ջերմահարվել՝ խոհանոցի գույքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել