Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 18-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի առաջնային պատի ծակած վերք՝ սրտի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17 տարեկան երիտասարդի դիակը։
Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները պարզել էին, որ վեճը եղել է 17-ամյա երիտասարդի կողմից 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով։
Համացանցում կադրեր են հայտնվել՝ տեղի ունեցած սպանության վերաբերյալ։
Տեսանյութը՝ այստեղ։