Իրանի ԱԳ նախարարի հեղինակած «Բանակցության ուժը» գրքի նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը

Առաջիկայում տեղի կունենա ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հեղինակած «Բանակցության ուժը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Ինչպես հայտնում է Pars Today-ը, գրքի նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Գիրքը թարգմանվել և հրատարակվել է Հայաստանում Իրանի դեսպանության ջանքերով։

Գրքում Արաղչին անդրադարձել է երեք կատեգորիաների․

1․ Այն ուժը, որը բանակցությունները կարող են ստեղծել երկրի համար

2. Բանակցությունների համար անհրաժեշտ ուժը

3. Այն ուժն ու արվեստը, որը պետք է ունենա բանակցողը

Գիրքը թարգմանվել և հրատարակվել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ջանքերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել