«Յուրաքանչյուր գյումրեցու, որ հարցնում ես՝ ինչ խնդիր ունի, ասում են՝ աշխատատեղերի, և անօթևանության խնդիրը։ Մեր քաղաքի բոլոր այն ժամանակվա պատգամավորները, պետական կառույցի ներկայացուցիչները, հանրապետական նշանակության նախարարները ու բոլորն ասում էին, որ Գյումրիում մնացել է 500-700 անօթևան»,-այս մասին այսօր՝ մարտի 23-ին հայտարարել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
«Միակ մարդն եմ եղել, որ ասել եմ՝ ոչ։ Երկրի նախագահի դիմաց խորհրդակցության ժամանակ ասել եմ, որ քաղաքում կա 5700 անօթևան, եթե դուք ուզում եք, որ ես նմանատիպ բան հայտարարեմ, երբեք չհավատաք ինձանից, ես մինչև վերջ իմս կպնդեմ։
Եվ վերջում ես կարողացել եմ մենակ բոլորին ապացուցել, որ միայնակ մի քաղաքապետ պաշտպանում է քաղաքացիների շահերը»,-նշել է նա։