«Մեր հեռախոսազանգերից մեկի ժամանակ նա խնդրեց իր հետ կատարված մի դեպք պատմել»․ Ռուբեն Վարդանյանի կնոջ տեսաուղերձը

Ռուբեն Վարդանյանի խնդրանքով նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը կարճ տեսանյութով երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ոչ հեշտ իրավիճակում աջակցել են իրենց ընտանիքին: Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում նրա կնոջ տեսաուղերձն է տեղադրվել:

Նա նաև մի դրվագ է պատմել Ռուբենի կյանքից․ «Մեր հեռախոսազանգերից մեկի ժամանակ նա խնդրեց իր հետ կատարված մի դեպք պատմել․տասը տարեկանում նա ընկել էր բարձրությունից և հրաշքով կենդանի մնացել։ Այդ ժամանակներից նա վախենում էր բարձրությունից։

Եվ 2002 թվականին, երբ «Տրոյկա Դիալոգը» ծայրահեղ վիճակում էր, որոշում կայացվեց գործընկերների միջոցով հետ գնել բաժնետիրոջ բաժնեմասը։ Ռուբենը, ռիսկի դիմելով, պարտք վերցրեց, որն այդ ժամանակ գերազանցում էր մեր հնարավորությունները, որպեսզի «Տրոյկան» դառնար այն, ինչ դարձավ հետագայում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել