«Կարճ ժամանակ անց Գյումրիում չեն լինելու թափառող շներ»․ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյան

«Ապրելու երկիր» կուսակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսում է Գյումրիում թափառող շների խնդրի մասին․ «Թափառող շները դարձել են Գյումրու անբաժան մասը, ընդ որում, այս խնդիրը առկա է ոչ միայն Գյումրի համայնքում, այլ նաև հարակից գյուղական համայնքներում։

Մենք շատ արագ ամբողջական լուծելու ենք այս հարցը, և կարճ ժամանակ անց Գյումրիում չեն լինելու թափառող շներ, ինչպես նաև դադարելու է հոսքը հարակից համայնքներից․ ստերջացնելուց բացի, արագ կառուցվելու է կացարան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել