Երթևեկության կազմակերպման փոփոխություն Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

Հարգելի՛ քաղաքացիներ, ս.թ. մարտի 22-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության
կազմակերպման փոփոխություն:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել