Քրիստինե Խանազադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 17-ին որոշում է  ստորագրել, որով  Քրիստինե Խանազադյանն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

1. Քրիստինե Սերգեյի Խանազադյանին ազատել Վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝
06-Գ31-22.2-Ղ2-1) պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Նշենք՝ վերջինս այս պաշտոնում նշանակվել էր դեռևս 2021-ի հուլիսի 1-ին։ Խանազադյանը պաշտոնից ազատվում է սեփական դիմումի համաձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել