Հաշտարար Տաթևիկ Մարտիրոսյանի արտոնագիրը կասեցվել է, հիմք է հանդիսացել  Գլխավոր դատախազի հրամանը

Արտոնագրված հաշտարար Տաթևիկ Մարտիրոսյանի արտոնագիրը կասեցվել է։

Արդարատադության նախարարի պարտականությունները ժամանակավոր կատարող արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանի մարտի 14-ին ստորագրած հրամանում ասվում է․ «Կասեցնել արտոնագրված հաշտարար Տաթևիկ Մարտիրոսյանի (արտոնագիր՝ 0075) արտոնագիրը՝ հանրային ծառայության մեջ գտնվելու ժամկետով»:

Նշվում է, որ հրամանի համար հիմք է հանդիսացել  Գլխավոր դատախազի՝ 2025թ. հունվարի 9-ի «Տ. Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին նշանակելու և դասային աստիճան շնորհելու մասին» թիվ 12-Ա հրամանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել