Նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել, որով Հովհաննես Մելքոնյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
Հրամանագրում ասված է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի մարտի 7-ի ԲԴԽ-19-Ո-33 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Հովհաննես ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»: