Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված 2 հայերը հոգեկան անկայունության խնդիրներ ունեն, նրանցից մեկը նաև ալկոհոլիկ է. Արտակ Բեգլարյան

«Իրականում, չգիտեմ` ինչու են մնացել Արցախում, չեմ ցանկանում որևէ կերպ քննադատել, բայց իրենք այն անձինք չեն, որ բարձր կամքի տեր լինեն ու ազդեցության տակ չընկնեն։ Կա՛մ ադրբեջանցիները որևէ կերպ պարտադրել են, որպեսզի կեղծ զրպարտանք ու մեղադրանք ներկայացնեն Ռուբեն Վարդանյանի դեմ, կա՛մ ինչ-որ կերպ խրախուսել են»,- նշեց Բեգլարյանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուբեն Վարդանյանի դեմ «ցուցմունք» են տվել ազգությամբ հայ Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանը։

Ըստ արցախցիների` Մուշեղ Գրիգորյանն ադրբեջանական քաղաքացիություն է ստացել, նա բլոկադայի ժամանակ արցախցիներին 5000 դրամով մի տուփ ծխախոտ է վաճառել։ Կամո Հայրապետյանի հարազատներն էլ հայտնել են, որ իրենք անակնկալի են եկել` տեսնելով իրենց բարեկամին Բաքվի բանտում։ Վստահ են՝ ստիպել են ցուցմունք տալ Վարդանյանի դեմ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել