Նրանք գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին. Ալիևը՝ ԵՄ դիտորդական առաքելության մասին

Եվրոպական դիտորդական առաքելությունն իրականում ԵՄ «հետախուզական առաքելություն» է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի բացման ժամանակ։ Այս մասին գրել են տեղի ԶԼՄ-ները:

«Նրանք գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին, և հարմար բացեր են փնտրում՝ մեզ հասնելու համար: Մենք ունենք բավականաչափ հետախուզական տվյալներ նման ընտրովի հսկողության առաքելության մասին», – նշել է նա:

Նշենք, որ Եվրամիության երկրների դեսպանները հունվարին Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել