Տուժածների և վնասների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել․ ՆԳՆ մամուլի քարտուղար

Ժամը 10:20-ի դրությամբ տուժածների և վնասների վերաբերյալ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր չեն ստացվել: Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«ՆԳՆ Փրկարար ծառայությունը ՏԻՄ-երի հետ այս պահին իրականացնում է միջոցառումներ՝ տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր վնասների հայտնաբերման ուղղությամբ։

Հարգելի՛ քաղաքացիներ, երկրաշարժի հետևանքով գրանցված վնասների, ինչպես նաև խորհրդակտվություն ստանալու համար զանգահարեք ՆԳՆ Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել