Ազգային ժողովում, ի պատասխան պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Բաքվում պահվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ դիտարկումներին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ վերջիններիս վիճակի մասին պարբերաբար տեղեկատվություն են ստանում և այն փոխանցում հարազատներին․ «Վերջին անգամ նման տեղեկատվություն ստացվել է փետրվարի սկզբին և փոխանցվել նրանց ընտանիքի անդամներին»։
Կիրակոսյանի խոսքով՝ նրանք հետևում են մամուլում շրջանառվող տեսանյութերին, լուսանկարներին, դրանք ուսումնասիրվում են և ներկայացվում ՄԻԵԴ-ին։
«Լրացուցիչ տեղեկությունների տալուն պարտավորեցնելու դիմումներ ենք ներկայացնում ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլ նաև այնտեղ պահվող բոլոր անձանց մասով։ Մեզ մոտ էլ կան որոշակի անհանգստություններ կապված այլ պահվող անձանց հետ։ Այդ ուղղությամբ բավականին մանրամասն աշխատանք ենք փորձում կատարել»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։