Բարձրագույն դատական խորհրդի մարտի 3-ի որոշմամբ՝ Հանրապետության նախագահին է առաջարկվել Ռուստամ Մախմուդյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
«2025 թվականի մարտի 3-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ, 121-րդ և 117-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1․ Հանրապետության նախագահին առաջարկել Ռուստամ Ջասմի Մախմուդյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշվում է որոշման մեջ: