Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 4-ին ժամը 13։05-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի, Ազատության, Ն․Զարյան, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Բաբայան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։