Հայտնի իրանցի մարդու իրավունքների պաշտպան Աբդոլֆատահ Սոլտանի ընտանիքին հունիսի 11-ին հայտնել են, որ վերաքննիչ դատարանը հաստատել է որոշումը` դատապարտելու Աբդոլֆատահ Սոլտանին 13 տարի ազատազրկման, հայտնում է «Front Line Defenders» կազմակերպությունը:
Ի սկզբանե Աբդոլֆատահ Սոլտանը դատապարտվել էր 18 տարով: Դաժան դատապարտումը կապված է Սոլտանի կողմից կատարված հրապարակումների հետ, որոնց համար նա հրաժարվել էլ հրապարակայնորեն ներողություն խնդրել:
Աբդոլֆատահ Սոլտանը մարդու իրավունքների ոլորտում իր կողմից իրականացված գործունեության և քաղ. բանտարկյալների պաշտպանության արդյունքում անհիմն բանտարկվել էր Թեհրանի Էվին բանտում 2005 թվականի հուլիսի 30-ից մինչև 2006 թվականի մարտ:
«Front Line Defenders» կազմակերպությունն անազնիվ է համարում դատավարությունը և որ այն մարդու իրավունքների ոլորտում իրականացված խաղաղ և օրինապահ գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման զոհ դարձած անձանց ցուցաբերած աջակցության հետևանքն է:
Վերջինս տառապում է մարսողական տրակտի և աղիքային հիվանդությամբ, որը անբարենպաստ բանտային պայմանների արդյունքն է: Ավելացնենք նաև, որ նա բանտարկված է հեռավոր վայրում` Բոռազջան բանտում, որը 800 կմ հեռավորություն ունի իր ընտանիքից: Սա պատիժներից ևս մեկն է, քանի որ այն դժվարացնում է այցելության հնարավորությունները իր ընտանիքի համար:
Աբդոլֆատահ Սոլտանը մարդու իրավունքների ոլորտի առաջատար փաստաբան է և Մարդու իրավունքների պաշտպանների կենտրոնի հիմնադիր անդամ: