Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով

​Երևանում մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Մարտի 2-ին, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մարտի 1-ի ցերեկը, 2-ի և 4-ի գիշերը, 3-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 1-2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ, մարտի 3-ին և 6-ին ՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել