Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու ծրագիրը ամբողջովին տապալվել է։ Այս մասին գրառում է կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Մեկուկես տարի անց, ավելի քան 30,000 ընտանիքներից սերտիֆիկատ են ստացել ընդամենը 2%-ը՝ 650 ընտանիք, իսկ փաստացի տուն են ձեռքբերել ընդամենը 12 ընտանիք։
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ծրագրել էր Արցախի հետ հանձնել նաև արցախցիներին և հիմա մեր 100,000-ից ավել քաղաքացիները, որպես «բեռ», ենթարկվում են բացառիկ արհամարհանքի։
Արցախցիների կացարանով ապահովելը մեր պետության բացառիկ առաջնահերթություններից պետք է լինի, որը հնարավոր է իրականացնել ընդամենը մի քանի ամսում»,-նշել է նա։