Նաիրա Սիմոնյանը նշանակվել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոցի տնօրեն՝ 2025 թվականի փետրվարի 18-ից։ Որոշումը ստորագրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Սիմոնյանի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի փետրվարի 18-ից մինչև 2030 թվականի փետրվարի 18-ը ներառյալ:
Սվետլանա Թադևոսյանն էլ ազատվել է նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարումից:
Նշենք, որ Նաիրա Սիմոնյանը նշված դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվել էր 2024- ի հոկտեմբերին՝ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով։