«Մոտ ժամանակներս ավարտելու եմ իմ գործունեությունը որպես փաստաբան»․ Էրիկ Ալեքսանյան

Ես մոտ ժամանակներս ավարտելու եմ իմ գործունեությունը որպես փաստաբան։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Սիրելի գործընկերներ, հաճախորդներ և ընկերներ,

Այսօր կանգնած եմ մի կարևոր հանգրվանի առջև։ Տարիներ շարունակ ես նվիրել եմ իմ ուժերը, գիտելիքը և փորձը արդարության պաշտպանությանը՝ պայքարելով յուրաքանչյուր իրավունքի համար։ Այդ ճանապարհին ես հանդիպել եմ հզոր գործընկերների, վստահել եմ իմ գիտելիքը սերունդներին և, ամենակարևորը, օգնել եմ մարդկանց գտնել արդարությունը։

Հիմա եկել է ժամանակը նոր էջ բացելու իմ կյանքում։ Ես մոտ ժամանակներս ավարտելու եմ իմ գործունեությունը որպես փաստաբան՝ մեծ երախտագիտությամբ այն բոլոր մարդկանց, ովքեր վստահել են ինձ, ոգեշնչել և աջակցել այս տարիների ընթացքում։
Սակայն սա հրաժեշտ չէ, այլ նոր սկզբի սկիզբ։ Մնում եմ նույն իրավունքի ջատագովը, նույն սկզբունքների հետևորդը, պարզապես այլ ձևաչափով։ Շնորհակալ եմ բոլորիդ վստահության, համագործակցության և անկեղծ բարեկամության համար։

Հարգանքով՝

Էրիկ Ալեքսանյան»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել