Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Iravaban.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` մի խումբ անձանց կողմից):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: