Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին։ Նա անդրադարձավ նաև նոր Սահմանադրության ընդունմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց․ «Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները, առնվազն հանրային ընկալման մեջ, ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարության նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակագ»։
Մանրամասները՝ տեսանյութում։