Ո՞ր դեպքում է դադարեցվում համայնքի ղեկավարի լիազորությունները և ի՞նչ ընթացակարգով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ներկայացնում են, թե որ դեպքում է դադարեցվում համայնքի ղեկավարի լիազորությունները և ի՞նչ ընթացակարգով։

Այսպե՝

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու կողմից, իր ընդունած որոշման կամ կազմած արձանագրության հիման վրա այն դեպքերում, երբ համայնքի ղեկավարը.

• համայնքի ղեկավարը հրաժարական է տվել.

• դադարեցվել է համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

• համայնքի ղեկավարը դադարել է համայնքի բնակիչ լինելուց.

• դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով համայնքի ղեկավարը դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.

• դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով համայնքի ղեկավարը ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

• համայնքի ղեկավարն անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

• համայնքի ղեկավարը վեց ամիս անընդմեջ չի հրավիրում համայնքի ավագանու նիստ:

• եթե համայնքի ղեկավարը մահացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել