Ադրբեջանական կողմը նոր կեղծ մեղադրանքներ է ներկայացրել

Բաքվում շարունակվում է օկուպացված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարների ապօրինի դատավարությունը, հայտնում են արդբեջանական լրատվամիջոցները։

Հրապարակվել է կեղծ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Ադրբեջանում ապօրինի պահվող անձանց նոր շինծու մեղադրանք է ներկայացվել։ Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչը հայտնել է, թե իբր 1988-ից մինչև 2024 թվականը հայերի կողմից դիտավորյալ սպանվել է 18․850 մարդ, որից 3493-ը՝ քաղաքացիական անձինք, 15357-ը՝ զինվորականներ։

«Մեղադրական եզրակացության» մեջ նշվել է նաև, թե իբր 1988 թվականի փետրվարից Ստեփանակերտում, ազգությամբ ադրբեջանցի 17 ուսուցիչ և գրեթե նույնքան աշակերտ դարձել է «էթնիկ զտումների զոհ» և հեռացվել ինստիտուտից, իսկ հետո՝ քաղաքից։

Նշվել է, թե պատերազմների արդյունքում Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքները, տնտեսությունը, էկոլոգիան, պաշտպանական զինանոցը և այլ տարածքներ կրել են ավելի քան 100 միլիարդ մանաթի ընդհանուր նյութական վնաս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել