Երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են. ՆԳՆ ոստիկանություն

Փետրվարի 16-ի ժամը 20։56-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նշված հասցե մեկնած Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները պարզել են, որ ժամը 19.30-ից ժամը 21-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու և դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել բնակարան և հյուրասենյակի սեղանի վրայից գողացել երկու ոսկյա մատանի՝ պատճառելով մոտ 250 հազար դրամի վնաս:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:

ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ՝ 31-ամյա և Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա երկու երիտասարդ: Փետրվարի 17-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն, որտեղ 26-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:

Երիտասարդները ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել