Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։
Փետրվարի 14-ին Քննրական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հրաման է ստորագրել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Միսակի Անդրեասյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա»։
Լուսանկարը՝ Սամվել Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից։