ՇՄՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 19-ի կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 20-23-ը Երևանում սպասվում են ձյան տեղումներ։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Փետրվարի 20-21-ին կանխատեսվում է առատ ձյուն, ինչը կարող է ազդել ճանապարհային երթևեկության, տեսանելիության և առօրյա գործունեության վրա։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում», Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն, Երևանի աշխատակազմի կոմունալ վարչության, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բաժինները իրենց ողջ ռեսուրսով ներգրավված են լինելու ձնամաքրման աշխատանքերում, միևնույն ժամանակ հիշեցնում ենք տնտեսվարողներին, որ ավագանու համապատասխան որոշմամբ վերջիններս պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները»,-ասվում է հաղորադագրության մեջ։