Փախուստի փորձը կանխվեց. ՆԳՆ ոստիկանություն

Մայրաքաղաքի պարեկները Մամիկոնյանց փողոցում ծառայություն իրականացնելիս փետրվարի 16-ի լուսադեմին կանգնեցրել են «Հոնդա» մակնիշի մեքենա։ Սրահի ակնհայտ տեսանելի հատվածում իրավապահները նկատել են ինչ-որ նյութով լցված տարա, իսկ ուղևորը հայտնել է, որ մոտը մեթադոն ունի։ 34-ամյա վարորդը փորձել է մեքենայով դիմել փախուստի։ Օգնության է հասել պարեկային մի քանի կարգախումբ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիանությունից։

Պարեկները շրջափակել են «Հոնդան», սակայն վարորդը փախուստի մի քանի փորձ է կատարել՝ հարվածելով պարեկների ծառայողական մեքենաներին։

Ժամը 5.50-ին ուղևորն ու վարորդը ձերբակալվել և ներկայացվել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Անձնական խուզարկությամբ 36-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են մեթադոն գրառմամբ տարա՝ 160 մգ լուծույթով և կպչուն ժապավենով երկու փաթեթ, իսկ 34-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ։
Տղամարդիկ ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել