Վարդան Ղուկասյանի որդին ոստիկանությունում է

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այս պահին գտնվում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնում:

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ  Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: Դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով:  Հրապարակման առնչությամբ ոստիկանության Շիրակի մարզի  քննչական բաժնում  նախապատրաստվում են նյութեր: Հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին` ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու դեպքի իրական հանգամանքները, ինչպես և ԶԼՄ-ներում զետեղված տեղեկատվության հավաստիությունը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ արձանագրվել են տեսախցիկների առկայությունը, կնիքվել է տեսանկարահանող և պահպանող սարքերի սենյակը: Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող  և աշխատող անձանցից: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել