Այսօր Newmag Winter Fest 2025-ի շրջանակում մասնակցել եմ որպես խոսնակ և հանդես եկել «Բացառիկ հրատարակությանն ընդառաջ. Հայկական տեխնոթռիչքն ու Պոլիտեխնիկը» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին գրառում է կատարել Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Խոսեցի առաջիկայում լույս տեսնող Պոլիտեխնիկի գրքի մասին, որը ներկայացնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գրեթե մեկդարյա պատմությունն ու նրա կարևոր դերը հայկական տեխնոթռիչքում։
Գիրքը լույս կտեսնի շուտով»,-նշել է նա: