Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012 թվականի հուլիսի 2-ից գործարկվելու են նաև Արմավիրի մարզի Թաիրով համայնքի Երևանյան փողոցում (Երևան-Արմավիր ճանապարհ) նոր տեղադրված երթևեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: