Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ զոհ և երկու տուժած

Փետրվարի 5-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի չշահագործվող հատվածում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․ Ե․) և «BMW» (վարորդ՝ Գ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս․ Ե․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ իսկ Գ․ Գ․-ի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել